Ընդունելություն 2024-25

        

            

Ողջո՜ւյն, ես Տաթև Թամազյանն եմ` մասնագիտությամբ տարրական
դասարանների մանկավարժ-մեթոդիստ։
Ունեմ նաև նկարիչ- ձևավորողի որակավորում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ 2000 թվականից:
Երեք սեբաստացիների մայրիկ եմ:

Սիրում եմ աշխատանքս, կարևորում եմ այն միջավայրը, որում աշխատում եմ…
Ստեղծական, տարբերվող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց:
Այս ուսումնական տարում աշխատելու եմ թվով իմ հինգերորդ վեց տարեկանների խմբի հետ:
Սիրով հրավիրում եմ բոլոր 2018թ. ծնվածներին իմ առաջին դասարան`միասին սովորելու, ճամփորդելու, լողալու, հեծանիվ վարելու, նկարելու, երգելու, հորինելու, ծեփելու, շախմատ խաղալու…
Իմ  բլոգը
«Դպիր» մանկավարժական հանդեսում իմ հրապարակումները
Իմ մանկավարժական մոտեցումները

Միջավայրը՝

  • Լուսավոր, ջեռուցվող, բաց ուսումնական սրահներ
  • Տեխնոլոգիական լաբորատորիաներ
  • Նոր մարզասրահ
  • Լողավազան
  • Բակ՝ մրգատու ծառերով և կանաչապատ, խնամված տարածքներով
  • Խոհանոց
  • Լրացուցիչ ծառայություններ՝
  • Երկարացված օրվա կազմակերպում
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
  • Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
  • Շախմատ
  • Գիմնաստիկա
  • Լող
  • Պար
  • Կարատե

Իմ էլեկտրոնային փոստը՝ T.Tamazyan@mskh.am

Մեր հասցեն՝ Ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Արևելյան դպրոց-պարտեզ

Հեռ. (+37410) 74 43 80

Ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

բջջ. +374 94208440