Ուսումնական ամառ

Այս ամառվա ամենալավ օրն իմ ծննդյան օրն էր։ Ես ծնվել եմ օգոստոսի 14-ին։ Իմ ծնունդը նշեցինք Սևանում։ Հյուրերը իմ ամենահարազատ մարդիկ էին։ Շատ նվերներ ստացա և ուրախ օր անցկացրեցի։ Մայրիկիս հետ եղել եմ Արատեսում։Կարդացել եմ գրադարանի գրքերից մի քանիսը՝ «Ծուռ Դավիթը», «Սպիտակ ժանիքը», մի քանի հեքիաթներ։ Դեռ չեմ վերջացրել «Հայդին» ստեղծագործությունը։