Խոսքի մշակույթ

07.12.2022
 Սելեստեն Ֆրենեի ,,Մանկավարժական ինվարիանտները,,:


30.11.2022
ֆլեշմոբ
Հետաքրքիր առաջադրանքներ ենք ընտրում:


23.11.2022
Հոդվածի քննարկում՝ Ջոն Գատո «Դպրոցական փակուղի»

Իրականում, սա դպրոցական փակուղի չէ, սա հասարակության, անհատի կյանքի փակուղի է և փակ շրջան: 

Ուսուցչի շատ անկեղծ անհանգստություն և խոստովանություն է: 

Նախ, ո՞վ է ուսուցիչը; Համապատասխան կրթություն ստացած մասնագե՞տը, տվյալ հասարակության անդամը, թե՞ կոչումով, սովորողի ապագայով հետաքրքրված, նրան ուղղորդող և գիտելիք տվողը, նրա համար պատասխանատու անձը, ով օժտված է բարոյական բարձր արժանիքներով: 

Ո՞րն է ուսուցչի նպատակը, հասարակության համար պատրաստել հլու-հնազանդ, կամազուրկ քաղաքացի, թե ազատ մտքի տեր, ստեղծագործ անհատ, ով գնահատելով անցյալը, ապրելով ներկայի խնդիրներով, գնում է դեպի ապագա: 

Կրթական ներկա վիճակը պայմանավորված է և դպրոցական ծրագրերով և հեռուստատեսությունով: Ներկա ժամանակներում դրան ավելանում է նաև համացանցը, որից կախվածությունը բերում է մարդու մեկուսացմանը հասարակությունից, աշխարհը միայն էկրանով սահմանափակելը, անտարբերությունը կողքի մարդկանց կյանքի, զգացմունքների նկատմամբ: Եվ եթե այս վիճակը շարունակվի, ապա հասարակությունը կվերածվի հեշտ կառավարելի մի զանգվածի, որը կղեկավարվի միայն հրահանգներով:


16.11.2022
2֊րդ դասարանի դասագրքում  եղած առաջադրանքներից յուրաքնչյուրից ըստ տեսակի, 2֊ական առաջադրանք ավելացնել։

Սա ո տառի փողոցն է։

Այստեղ ո տառով սկսվող բառերն են ապրում։
Բնակիչների անունները գիր՛ր, նրանցից մեկի մասին պատմի՛ր։



Շարունակի՛ր այսպես.
Մատիտդ կամ քո մատիտը

Մայրիկդ կամ ______________________________________

Սենյակդ կամ ________________________________________

Մազդ կամ ___________________________________

պայուսակդ կամ _____________________________________

Ընկերդ կամ ___________________________________

Քո ժամացույցը կամ ժամացույցդ

Քո խաղալիքը կամ ____________________________________

Քո մահճակալը կամ ___________________________________

Քո մուրճը կամ _______________________________________

Քո դասընկերը կամ ___________________________________

Քո վրձինը կամ _______________________________________




Ի՞նչը ի՞նչ է անում

Շունը հաչում է։

Ագռավը ______________________________ է։

Մեղուն __________________________________ է։

Խոզը _________________________________ է։

Ոչխարը_________________________________ է։

Մուկը ________________________________ է։

Գայլը _________________________________ է։

Առյուծը _______________________________ է։

Էշը ___________________________________ է։

Ձին ___________________________________ է։



Ստեղծագործական՝ Ծաղիկ, որը թռչել գիտեր կամ երազկոտ արևածաղիկը, մոռացկոտ գորտը, սանդուղք, որ ոչ մի տեղ չի տանում:

Օրինակին նայի՛ր և այդպես շարունակի՛ր. փոքրիկ տուն –տնակ.
փոքրիկ գիրք-
փոքրիկ նավ-
փոքրիկ պոչ-
փոքրիկ թուղթ-
փոքրիկ սիրտ-
փոքրիկ վագր-
փոքրիկ այծ-


Ի՞նչն է կրկնվում այս բառերում։ Գրի՛ր կրկնվող բառը։
Ատամհատիկ լուսավոր անթիվ
Ատամնաքար լուսամփոփ թվական
Ատամնացավ լուսաֆոր թվանշան
Ատամնաբույժ լուսարձակ թվագրություն
Ատամնաբուժարան լուսացույց թվարկել


Ամեն անգամ մեկ տառ փոխի՛ր և ստացի՛ր նոր բառ./էջ 14/
Օրինակ՝ կաթ, լաթ, թաթ:
Լար——————————————
Մատ—————————————

Մեր դասարանի տղաները
Անունները մեծատառո՞վ սկսեցիր։ Շատ լավ է։ Փորձիր այբբենական կարգով գրել։/էջ7/

Իմ ընտանիքը
Ձեր ընտանիքում ո՞վքեր են նույն ազգանունը կրում:/է





Դասվարների սեմինար-պարապմունք
09․11․2022

1․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը իրականացվում է։

1Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի (այսուհետ՝ Սովորող) ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

4. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։

5. Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»:

6. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

7. Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

8. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:

11. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

12. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով: 13. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։

14. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։

15. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:

16. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:

17. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի նախագծեր:

18. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը

սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: 20. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

21. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:

22. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» ուսումնական նախագծերից:

23. «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։

24. «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ: 25. Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

26. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: 27. Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

28. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական

գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։

29. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ: 30. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 33. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման

աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

2․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը չի իրականացվում։

3. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:

31. 3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

3․ Մայրենիի ֆլեշմոբը։ Դրա կազմակերպման ձևը, արդյունքները։ Դիտարկումներ, առաջարկություններ։

Հոկտեմբեր ամսվա մայրենիի ֆլեշմոբին իմ դասարանի 27 սովորողից մասնակցել է 12—ը; Յուրաքանչյուր ամիս մասնակցում է 10-15 սովորող։ Առաջադրանքներ կան, որ հայոց լեզվի գիրք-տետրերից վերցրած նույնատիպ առաջադրանքներ են։
Հիմնականում սովորողները մասնակցում են սիրով։

4․ 2-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետր։ Առանձնացրե՛ք այն առաջադրանքները, որոնք 6-7 տարեկանների համար դժվար եք համարում։

Оставьте комментарий