Դասարանական և ընտանեկան ռադիոթատրոններ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում ողջ ուսումնական տարվա ընթացքում գործում է դասարանական, ընտանեկան և անհատական ռադիո, ռադիոթատրոն: Ռադիոնյութի թեման ընտրվում է նախապես: Քանի որ կրթահամալիրում ուսուցումը իրականացվում է նախագծերով, թեման ընտրվում է՝ ելնելով այդ ժամանակահատվածում իրականացվող նախագծից:

Խնդիրներն են՝

· Բանավոր խոսքի զարգացում

· Ստեղծագործական երևակայության զարգացում

· Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում

· Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում

· Հաղորդակցական հմտությունների զարգացում

· Համագործակցային հմտությունների զարգացում

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, թվային ֆոտոխցիկ, հեռախոս, ձայնագրիչ:

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, ընտանիք, ձայնագրման ստուդիա և այլն:

Արդյունք՝ ստեղծված ռադիոնյութը մոնտաժվում է համապատասխան ծրագրերով, տեղադրվում է դասվարի կամ սովորողի Soundcloud կամ Youtube էջում, իսկ վերջնական արդյունքը հրապարակվում է դասարանական կամ սովորողի անհատական բլոգում:

Оставьте комментарий