Ես կուզեի, որ…

Մրգերի անձրև
Ես կուզեմ, որ մրգերի և բանջարեղենների անձրև գա։ Մրգերը հարուստ են վիտամիններով։
Նոյ Ղազարյան

Սիրո անձրև
Ես կուզեմ, որ սիրո անձրև գա: Մարդիկ լցվեն սիրով, բարությամբ, ներողամտությամբ: Մենք էլ վազենք այդ անձրևի տակ ու բռնենք մեր բաժին սերը:
Նանե Հովհաննիսյան

Ես կուզեի, որ ավտոմեքենաների անձրև գար: Ես շատ եմ սիրում խաղալիք ավտոմեքենաներ: Հուսով եմ, որ ես մի օր կտեսնեմ ավտոմեքենաների ամպ և անձրև:
Սամվել Թորոսյան

Ֆրիի անձրև

Մի անգամ ֆրիի անձրև էր գալիս:
Երեխաները շատ էին ուրախացել:Ֆրին շատ լավն էր: Երեխաները բացել էին իրենց բերաները, որ Ֆրիները լցվեն մեջը: Իսկական տոն էր:

Էլեն Մանուկյան

Ես շատ կուզեի, որ երկնքից տարբեր տեսակի խաղալիքների անձրև գա: Կուզեի, որ ոչ մի երեխա չմնա առանց խաղալիք և չտխրի:

Տարոն Ավագյան


Խաղալիք դինոզավրերի անձրև

Ես շատ եմ սիրում դինոզավրեր։ Այնպես շատ եմ ուզում, որ մի օր փափուկ, փոքրիկ դինոզավր խաղալիքների անձրև գար իմ քաղաքում։

Անտուան Կայայան


Մրգերի անձրև

Ես շատ եմ սիրում մրգեր: Կուզեի, որ մի օր մրգերի անձրև գար: Երկնքից կիջներ խնձորը,բանանը, ելակը և ձմերուկը: Բայց իհարկե բոլորը կլինեն շատ թեթև, որ մեզ չվնասեն:
Նատալի Թամազյան

Ծիծաղի անձրև

Ես շատ կուզեմ, որ ծիծաղի անձրև գա։ Երբ մարդիկ բռնեն կաթիլը ժպտան և ուրախանան։ Մարդիկ կլինեն երջանիկ։
Գոհար Խուդոյան

Անահիտ Գրիգորյան
Գայանե Միսակյան

Оставьте комментарий