«Խնկոյանական օրեր» նախագիծ

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում  երկրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում մի փոքր զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:

Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանկան ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ
Ես_Աթաբեկ Խնկոյան
Ագռավն ու խեցգետինը Աթաբեկ Խնկոյան
Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան
Անտերև ծառ_Աթաբեկ Խնկոյան
Ձմեռ_Աթաբեկ Խնկոյան
Խնկոյան <<Փեսացու մուկը>>
Խնկոյան <<Գորտերի խաղը>>
Խնկոյան <<Մոծակի մահը>>

  • Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:
Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում:  Խնկոյանական ստեղծագործությունների շիլաշփոթ ռոդարիական հնարների միջոցով:

Անհատական աշխատանք:

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ընտանեկան ներկայացումներ՝ Խնկոյան+ Ռոդարի:

Ամփոփում՝ նախագծային շաբաթ՝ ուսումնական արձակուրդից հետո, աշխատանքները կտեղադրվեն դասարանական բլոգում:Խնկոյանական օրեր
Սովորողները բերանացի արտասանում են «Ճպուռն ու մրջյունը»
Արա Ներսեսյան
Լիա Միրզայան
Արտյոմ Ջաղացպանյան
Մանե Սուղյան
Գայանե Միսակյան
Գոհար Խուդոյան
Գնել Մելիքյան
Անտուան Կայայան
Արթուր Նասլյան
Նատալի Թամազյան
Նիկոյան Եվա
Սամվել Թորոսյան
Վարդան Մնացականյան
Նոյ Ղազարյան
Նանե Հովհաննիսյան

Խնկո-Ապոր անվան գրադարան
Ռադիոյի դեկտեմբերի թողարկում

Оставьте комментарий