Նամակ ամպին

Բարև ձեզ,ամպի երխաներ ձյուն, անձրև, կարկուտ, ցողիկ: Ես ամենաշատը սիրում եմ ձյունը: Ձմռանը ես ընկերներներիս հետ ձնագնդիկ եմ խաղում, ձնեմարդ եմ  պատրաստում, սահում եմ և ուրախանում:
Գնել Մելիքյան
Սիրելի անձրև ես քեզ մի քիչ եմ սիրում, որովհետև ես չեմ կարողանում բակ իջնել։ Ձյուն ես քեզ շատ-շատ եմ սիրում, որովհետև ձմռանը իմ ծնունդն է, Նոր տարին է գալիս։ Կարկուտին չեմ սիրում ու շատ եմ վախենում նրանից։Ցողիկ դու շատ լավ ես նկարում։
Լիա Միրզայան
Վտվտիկ ու Կտկտիկ, ես ուզում եմ, որ դուք միասին գնաք անապատներ՝ աղքատ մարդկանց խմելու ջուր տաք։ Որ անապատում առաջանան գետեր և լճեր և որ շրջապատը լինի կանաչ բնություն։
Արա Ներսեսյան
Բարև ձեզ երեխաներ: Ես ձյուն շատ եմ սիրում: Այն սպիտակ է,փափուկ է և մաքուր:
Արեգ Հովհաննիսյան
Ողջունում եմ ձեզ չարաճճի երեխաներ։ Դուք բոլորդ էլ շատ լավն եք , չեք ուզում մեզ վնասել, պարզապես դուք գալիս եք ժամանակ առ ժամանակ և ձեր կատակներով մեզ զարմանում։
Գոհար Խուդոյան
Բարև ամպ: Ես այսօր ծանոթացա քո երեխաների հետ: Բոլորն էլ լավն են, բայց ամենից շատ ինձ դուր եկավ ձյունը: Նա բարի է և խաղաղ: Իսկ կարկուտը շատ չարաճճի է: Ամպ, նրան ասա կատակներ չանի:
Սամվել Թորոսյան

Оставьте комментарий