Նամակ Կտկտիկին և Վտվտիկին 


Բարև Կտկտիկ և Վտվտիկ։ Անձրևի ժամանակ ես սիրում եմ ջրափոսերի մեջ վազվզել և չփչփացնել։ Սիրում եմ հեծանիվ վարել։ 
Սամվել Թորոսյան
Բարև Վտվտիկ ու Կտկտիկ:Ինչպես եք: Ես անձրևի ժամանակ սիրում եմ ջրափոսերի մեջ թռչկոտել, զբոսնել հովանոցով ու շնչել անձրևի օդը:Հաջողություն Վտվտիկ ու Կտկտիկ:
Նատալի Թամազյան
Բարև Կտկտիկ ու Վտվտիկ: Ես Սևակն եմ: Սովորում եմ Արևելյան դպրոցի 2-2 դասարանում: Ես անձրևի ժամանակ սիրում եմ պատուհանից դուրս նայել: Շատ եմ սիրում, երբ երկնքում անձրևից հետո ծիածան է դուրս գալիս: Նաև սիրում եմ անձրևից հետո դրսում քայլել և շնչել մաքուր օդը:
Սևակ Մնացականյան
Բարև, Վտվտիկ ու Կտկտիկ։ Ես չեմ սիրում ,երբ շատ անձրև է գալիս, որովհետև բակ չեմ կարողանում իջնել։ Բայց գիտեմ, որ առանց անձրևի ծառերն ու ծաղիկները կչորանան։ Պաղպաղակ չենք ունենա, համ էլ ես էլ եմ ուզում ձեր հետ խաղալ։ Մեկ-մեկ եկեք մեզ մոտ, ես ձեզ կսպասեմ։
Լիա Միրզայան
Բարև Վտվտիկ ու Կտկտիկ , ես Նանեն եմ: Ես շատ եմ սիրում ամռան տապին տեղացող հորդառատ անդրևները, երբ բակում խաղալիս ընկերներով թրջվում ենք ու զվարճանում:
Նանե Հովհաննիսյան
Բարև Ձեզ Վտվտիկ, Կտկտիկ։ Մեկ -մեկ մեզ հյուր եկեք։ Առանց ձեզ ծառերն ու ծաղիկները կչորանան, առվակները կցամաքեն։
Գիտե՞ք, ամպիկներ, երբ դուք գալիս եք, ես վազում եմ տուն, որ չթրջվեմ։ Մուլտֆիլմ եմ դիտում կամ խաղում իմ խաղալիքներով։ Նաև սիրում եմ պատուհանից նայել ձեզ։
Մհեր Մայիլյան
Վտվտիկ ու Կտկտիկ, ես ուզում եմ, որ դուք միասին գնաք անապատներ՝ աղքատ մարդկանց խմելու ջուր տաք։ Որ անապատում առաջանան գետեր և լճեր և որ շրջապատը լինի կանաչ բնություն։
Արա Ներսեսյան

Оставьте комментарий