Վեց տարեկանների մուտքի ճամբար


Հրավեր

Հարգելի՛ ծնողներ, վեց տարեկան սեբաստացիներ, մարտի 27, 28, 29-ը, ժամը` 10:00-12:00, հանդիպում ենք Արևելյան դպրոց-պարտեզում:

Վայրը՝ Արևելյան դպրոց

Հանդիպման ժամանակացույց՝ Մարտի 27, 28,29

Տևողություն՝ 2 ժամ՝ 10:00-12:00

Ճամբարի համակարգող դասվարներ՝

Երաժշտության մասնագետ՝

Լիլիթ Վերմիշյան

Աջակցող մանկավարժական աշխատողներ՝

Սուսան ՉալիկյանՆունե Ռաֆայելյան

Օգնականներ՝ Գայանե Սարգսյան, Սյուզի Սարգսյան, դասվարներ

Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

Նպատակը

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին:

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Ուսապարկ
  • Մարզական հագուստ, մասիկներ
  • Թաց և չոր անձեռոցիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ, չոր քաղցրավենիք (նախաճաշի համար)

Ծրագիր

Մարտի 27

10:00՝ մասնակիցների ընդունում, գրանցում
10:30-11:00 Ընդհանուր պարապմունք, խաղ-ծանոթացում՝ «Բարև, ես եմ…»:
11:00-11:45 Տեխնոլոգիական աշխատանք՝ փայտե ձվիկների նախշազարդում,ձևավորում

10:30-11:45 Ծնողների հետ հանդիպումը Վերնատանը՝ համակարգող Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան:
Օրակարգ
1․ Ընդունելության տեքստի ներկայացում
2․ Կթարահամալիրի կայք, ենթակայքեր
2․Ընդունելության կարգ
3․ Ուսումնական պլան
4․ Հարցեր՝ ծնողներից

Մարտի 28

10:00-10:30 Ընդհանուր պարապմունք՝ Լիլիթ Վերմիշյան
10:30- 11:00 «Գույներ և ազդեցություններ». խաղ-գործունեություն Արևելյան դպրոցում
11:00-11:50 Մարզական պարապմունք Արևելյան դպրոցի մարզասրահում
12:00 Ճանապարհում

10։20-11։30 Ծնողների հետ հանդիպումը Վերնատանը՝ համակարգող Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան:
Օրակարգ
1․ Ընթերցված տեքսերից՝ հարցեր
2․ Ուսումնառության պայմանագիր
3․ Առաջին դասարանցիների պետական հայտագրման քայլեր
3․ Ընդունելության ժամանակացույց․
— Ապրիլի 1-30, ըստ գրանցված օրվա, պայմանագրերի կնքում
— Ապրիլ-մայիս․Էլեկտրոնային հասցեների բացում
— հունիս-հուլիս․ առաջին դասարանցիների պետական հայտագրում
— Ամառային ընտանեկան դպրոցներով աշխատանք

Մարտի 29

10:00-10:30 Վարդատունկ, ծաղկատունկ, սերմնացան Արևելյան դպրոցի կրթական պարտեզում
10:30 -11:50 Այցելություն ուսումնական Ագարակ. Ձիավարություն, կենդանիների կերակրում, շրջայց
12։00 -Ճանապարհում
«Մուտք» ճամբար. առաջին փուլի ամփոփում

Оставьте комментарий