Բույսերի խնամք


Ժամկետը՝ շուրջտարյա

Նախագծի նպատակը՝

  • Սովորեցնել սիրով և խնամքով  վերաբերվել բնությանը
  • Սովորեցնել սենյակային բույսերի խնամքի ընթացքում բույսերի աճեցնելու և բազմացնելու ձևերը
  • Ծանոթացնել փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան փոքր չափսերի) գործիքների հետ Սովորեցնել դրանց ճիշտ օգտագործելու  կանոնները
  • Սովորեցնել ինքնուրույն փխրեցնել բույսերի հողը, դրանք ջրել ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ, պարբերաբար լվանալ կամ խոնավ շորով սրբել տերևների փոշին
  • Ծանոթացնել բույսի տեղափոխման ձևերին փոքր թաղարից ավելի մեծ թաղար

Նախագծի խնդիրները՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում բույսերի խնամքի և բազմացման հարցում
  • Համապատասխան գործիքների ճիշտ օգտագործում
  • Ընտանիքի անդամների ներառում
  • Բույսերի տարածում շրջակա միջավայր, բակ, տուն, պատշգամբ

Աշխատանքը`

  • Ուսումնասիրել երկինքը, եղանակը դիտումների միջոցով՝ օրվա տարբեր ժամերին
  • Բակ-պարտեզի,  սենյակային բույսերի խնամք, ջրում
  • Բնագիտական փորձեր ընտանիքում
  • Մեր բակի աշունը.  տեսանյութի կամ նկարաշարի տեսքով

Արդյունքը՝

  • Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, միջավայրը:
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։


Оставьте комментарий