Կենդանիների խնամք


Նախագիծ

Ծանոթություն ուսումնական ագարակին, կենդանիների խնամք:

Տևողությունը`շուրջտարյա

Նպատակ և խնդիրները՝

1.Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:

2.Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին/ընտանի և վայրի / 3.Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:

4.Միասին համացանցից կգտնենք Հետաքրքիր փաստեր կենդանիների մասին, որից հետո կքննարկենք ,կնկարենք paint ծրագրով:

5.Մասամբ հոգալ նաև կենդանիների սննդի հարցը, կազմակերպել դպրոց-ագարակ կերակրի մնացորդի տեղափոխումը:

6.Սովորողների մոտ հաղթահարել վախը կենդանիների հանդեպ:

Արդյունքը

Երեխաները սովորում են խնամքով և սիրով վերաբերվել կենդանիներին: Կարծում եմ այս նախագծի իրագործումից հետո մեր երեխաները կենդանիներին ավելի շատ կսկսեն սիրել և ճիշտ խնամել։


Оставьте комментарий